Անահիտ Բախշյան

Ծնվել է 1947թ. սեպտեմբերի 20-ին Երևանում: 

1965թ. արծաթե մեդալով ավարտել է Երևանի թ. 127 միջնակարգ դպրոցը,

1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 
մասնագիտությամբ՝ ֆիզիկոս: 

1972-1981թթ. աշխատել է Երևանի թիվ 103 դպրոցում` որպես ֆիզիկայի ուսուցչուհի: 

1981-1989թթ. աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի ժողկրթբաժնի մեթոդիստ: 

1989-1998թթ. աշխատել է Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում որպես փոխտնօրեն: 

1999-2007թթ. աշխատել է Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում որպես տնօրեն: 

2012թ. օգոստոսից՝ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն: 

2007թ. մայիսի 12-ին «Ժառանգություն» կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: 

2013 թվականի հունիսից «Բարև Երևան» դաշինքի կազմում՝ Երևանի ավագանու անդամ: 

2017 թվականի հունիսից «Ելք» դաշինքի կազմում՝ Երևանի ավագանու անդամ:

Այրի է, ունի երեք երեխա, 7 թոռնիկ:

 

Անահիտ Բախշյանը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ է