Անի Սամսոնյան

Ծնվել է 1990թ. փետրվարի 10-ին Երևանում։

2011թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժինը։

2011-2013թթ. սովորել է ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնում։

2015-2016 թթ սովորել է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն» դպրոցում։

2010-2011թթ աշխատել է Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում՝ որպես գիտաշխատող։

2011-2012թթ. աշխատել է «Դաունթաուն Երևան» և «Ամերիքն Բիլդինգ Դիվելոփմենթ» ընկերություններում՝ որպես գործավար։

2012-2013 թթ. «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերությունում աշխատել է որպես լրագրող։

2012-2013 թթեղել է Diplomat.am վերլուծական կայքի հոդվածագիրՏեղեկատվական պատերազմներ և քարոզչություն» խորագրով հոդվածաշար)։

2013-2014 թթ համակարգել է «Հայնյուզ» մամուլի ակումբը։

2015 թվականից «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է և մամուլի քարտուղար։

2017թ․-ից Երևանի ավագանու «Քաղաքաշինության և հողոօգտագործման հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ամուսնացած է:

 

Անի Սամսոնյանը Երևանի ավագանու անդամ է։