Դավիթ Խաժակյան

Ծնվել է 1994թ. ապրիլի 9-ին Երևանում:

2010թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանը:

2010-2012թթ. սովորել է ՀՊՃՀ ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում:

2012-2014թթ. սովորել է «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնում:

2014թ. ստացել է բակալավրի աստիճանի գերազանցության դիպլոմ՝ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ:

2014-2016թթ. սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի մագիստրատուրայում՝ «կենսագործունեության անվտանգություն» մասնագիտությամբ:

2016թ.-ից ՀՊԱՀ ասպիրանտ է՝ «Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ» մասնագիտությամբ:

2013-2017թթ. աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում` որպես որակի ապահովման մասնագետ:

2014թ. hոկտեմբերի 28-ին ՏՏ ոլորտում նախագահի ամենամյա մրցանակաբաշխությանը պարգևատրվել է «լավագույն բակալավր» անվանակարգում:

2018թից աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում որպես Որակի Ապահովման մասնագետ, խմբի համակարգող։

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։


Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավարն է։