Լույսի ծրագիր


Սիրելի համաքաղաքացիներ,

«Լույս» դաշինքը ձեզ է ներկայանում արհեստավարժ թիմով և Լույս Երևանի ծրագրով։ Մենք հավակնում ենք կյանքի կոչել մեր փոքրիկ հողի մեծ երազանքը՝ Երևանը դարձնելով համաչափ զարգացող, հարմարավետ, մատչելի և ժամանակակից մայրաքաղաք։ Արդյունավետ կառավարման միջոցով մենք ձևավորելու ենք այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպիսիք են հանրային տրանսպորտը, թափոնների կառավարումը, վերելակային տնտեսությունը և այլն։

Տարիներ շարունակ մեր քաղաքացիները դժգոհել են քաղաքային իշխանությունից պնդելով, որ իրենց նկատմամբ անարդար են վարվել։ «Լույս» դաշինքը իր գործունեության առանցք է դիտարկում արդար կառավարումը, որը միտված կլինի խնդիրների արդար լուծմանը։

Այս ծրագրով մենք մարտահրավեր ենք նետում այդ բոլոր խնդիրներին, նախանշելով դրանց լուծման հստակ ուղղությունները։