11. Վերադարձ Երևան


Թամանյանի, Սարյանի և Թերլեմեզյանի և շատ այլ հայրենադարձների անունները դարձել են Երևանի անբաժանելի մասնիկը։ 1920 թվականից մինչև օրս նրանք նշանակալի ավանդ են ունեցել մայրաքաղաքի գիտության և ճարտարապետության, արվեստի և մշակույթի, բիզնեսի և սոցիալական միջավայրի զարգացման գործում։

Հայրենադարձների զգալի մասը նախընտրում են ապրել և գործել մայրաքաղաք Երևանում և մենք ցանկանում ենք յուրօրինակ հնարավորություն և բարենպաստ պայմաններ ստեղծել մեր հայրենակիցների վերադարձի համար, օգտագործել նրանց մասնագիտական կարողությունները և աշխարհի տասնյակ երկրներում, քաղաքներում կուտակած փորձը Երևանի զարգացման գործում։ Մենք բաց ենք տարբեր ձևաչափերով Սփյուռքի հետ երկխոսության համար։