5. Կրթող Երևան


Կրթող մայրաքաղաք ունենալ նշանակում է ապահովել բարենպաստ պայմաններ, որոնք իրենց անուղղակի ներգործությամբ կնպաստեն երեխաների կրթության իրավունքի արդար և արդյունավետ իրացմանը։

 Վերանայելու ենք հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդի և տնօրենի ընտրության գործող կարգը՝ ապահովելով ծնողների և շահառուների մասնակցությունը գործընթացին։

Մշակելու ենք նախադպրոցական և դպրոցական սննդի  ռազմավարություն, որը կներառի հատուկ սննդի մատակարարում,  ճաշացանկ և սպասարկման բարեկարգված ենթակառուցվածքներ։

Երեխաների նախադպրոցական կրթությունը հասանելի և մատչելի դարձնելու նպատակով հաշվառելու  և գույքագրելու ենք  մանկապարտեզների վարձակալությամբ տրված տարածքները, և աստիճանաբար վերադարձնելու ենք մանկապարտեզներին:

Շահերի բախումը բացառելու նպատակով կվերանայվեն Երևանի ենթակայության տակ գործող  մանկապարտեզների և դպրոցների շենքերում  տեղակայված մասնավոր մանկապարտեզների և  դպրոցների գործունեությունը, որոնց հիմնադիրները տվյալ մանկապարտեզների և դպրոցների տնօրեններն են, ստուգելու ենք այդ մասնավոր կրթական հաստատությունների լիցենզիաների օրինականությունը:

Կանխատեսելու համար  մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը, յուրաքանչյուր մանկապարտեզում կիրականացվի 0-6 տարեկան  երեխաների էլեկտրոնային հերթագրում, որը  հասանելի   կլինի ծնողների համար:

Երևանի բյուջեի հնարավորության սահմաններում կվերանայվեն Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաների կրթության համար սահմանված տեղական տուրքերը:

Ստեղծելու ենք քաղաքային տեխնոպարկ ուսանողների համար, որը ապահովված կլինի wi-fi կապով, արտաքին տեղադրման վարդակներով և համապատասխան այլ ենթակառուցվածքներով։