6. Բիզնես Երևան


Բիզնես մայրաքաղաք ունենալ նշանակում է ժամանակակից ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ ստեղծել բարենպաստ,  կոռումպացիայից զերծ և պարզ վարչարարությամբ ներդրումային միջավայր տեղական և միջազգային ներդրողների համար, ստեղծել համայնք-մասնավոր համագործակցության ինստիտուցիոնալ հարթակ, ինչպես նաև նպաստել հանրության և մասնավորի միջև փոխըմբռնմանը և հաշտեցմանը։

 Հաշվառելու ենք բիզնես գործունեության համար նպատակահարմար չօգտագործվող համայնքային հողատարածքները կամ շինությունները՝ ներդրողներին արտոնյալ պայմաններով տրամադրելու նպատակով։

Ապահովելու ենք բիզնեսին աջակցող թափանցիկ և կոռուպցիայից զերծ վարչարարություն։

Մշակելու ենք շարժական կրպակների միասնական տեսք, որը կտրամադրվի բացոթյա առևտուր իրականացնողներին՝ կարգավորելով փողոցային առևտուրը։

Վարչական շրջանների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով ներկայացնելու ենք օրենսդրական նախաձեռնություն, որով կսահմանվեն զարգացման խթանի անհրաժեշտություն ունեցող վարչական շրջանները և գոտիավորման միջոցով կձևավորվեն ազատ տնտեսական գոտիներ, որտեղ մասնավոր ներդրումները կազատվեն մի շարք հարկատեսակներից։