7. Արդյունավետ կառավարվող Երևան


Արդյունավետ կառավարվող մայրաքաղաք նշանակում է՝ ունենալ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների համաձայն քաղաքացուն մերձեցած, արդյունավետ և ապակենտրոնացված կառավարման համակարգ։

 Քաղաքային կառավարման բոլոր ոլորտներից վերացնելու ենք կոռուպցիոն ռիսկերը ներդնելով կառավարման էլեկտրոնային համակարգեր։ Օպտիմալացնելու ենք քաղաքապետարանի և համայնքապատկան կառույցների հաստիքացուցակները՝ կրճատելով քաղաքային կառավարմանն ուղղված միջոցները։

Բացառելու ենք կանխիկ դրամային շրջանառությունը եկամուտների հավաքագրման գործընթացում՝ վճարումների կատարումը հասնաելի դարձնելով քաղաքացիների համար վճարման տարբեր եղանակներով։

Քաղաքի կառավարումն իրականացնելու ենք ISO 9001 Որակի կառավարման համակարգերի միջազգային ստանդարտով, որն ապահովելու է  տարբեր գործառնություններում քաղաքացու բավարարվածության ձեռքբերմանը և գործողությունների արդյունավետ իրականացմանը։

Ծառայությունների մատուցման նպատակով հայտարարվող մրցույթներում հայտ ներկայացնող ընկերությունների համար ներդրվելու է սոցիալական պատասխանատվության բաղադրիչը։

Կադրային քաղաքականություն

Քաղաքապետարանի աշխատակազմում կադրային քաղաքականությունը իրականացնելու ենք բաց և թափանցիկ մրցույթներով, որոնք հիմնաված են լինելու մասնագիտական ունակությունների վրա՝ բացառել կուսակցական պատկանելիության գործոնը։