Հարություն Բաբայան

Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 18-ին Երևանում։

1997-1998թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

1992-1997թթ սովորել է Գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետում։

1992թ. ստացել է սպորտի վարպետի թեկնածուի կոչում ձյուդո և սամբո մարզաձևերում։

2007-2009թթ սովորել է Երևանի մենեջմենթի համալսարանում։ Մասնագիտացումը՝ տնտեսության կառավարիչ։

2007թ. ստացել է հաշվապահական կրթության որակավորում։

2001-2003թթ.՝ «Թայեր» ՍՊԸում՝ որպես անվտանգության աշխատակից։

2003-2007թթ.՝ “American Confidence Incorporation” ՍՊԸում՝ որպես անվտանգության աշխատակից։

2010-2011թթ.՝ «Նաթֆուդ» ընկերությունում՝ որպես գնումների և լոգիստիկայի բաժնի պետ:

2008-2010թթ.՝ «Եվրովագեն» ՍՊԸում՝ իրացման դեպարտամենտի տնօրեն։

2011-2013թթ.՝ «Ֆուդլիդեր» ընկերությունում՝ որպես ներմուծման, լոգիստիկայի և վաճառքի բաժնի տնօրեն։

2014թ. հիմնադրել է «Վի էյջ էյջ» ՍՊԸն, հանդիսանում է նույն ընկերության համասեփականատեր։

2014թ. զբաղվում է փոքր և միջին բիզնեսի աջակցությամբ. գինեգործության և պահածոների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների համար մարկետինգի և լոգիստիկայի գծով խորհրդատու։

2017 թվականի հունիսից «Ելք» դաշինքի կազմում՝ Երևանի ավագանու անդամ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

 Հարություն Բաբայանը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ է