Հարությունյան Լևոն

Ծնվել է 1978 թվականին, Երևանում:

1995-1999թթ սովորել և ավարտել է ԵՊՀ «Ինֆորմատիկա եւ Կիրառական մաթեմատիկա»-ի ֆակուլտետը, ստացել բակալավրի որակավորում:

1999-2001թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում։

1998-1999 թթ աշխատել է «Ալգորիթմ սերվիս» ՍՊԸ որպես ծրագրավորող։

2001-2003 թթ աշխատել է ITC կազմակերպությունում որպես ծրագրավորող։

2002-2003 թթ Կիրառական ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտի հետ համատեղ կատարել է մի քանի գիտական գործ։

2003-2004 թթ  աշխատել է «Մոնթերեյ Արսեթ» կազմակերպությունում որպես QA (որակի ստուգման մասնագետ):

2004 թ. աշխատել է «Մոնթերեյ Արսեթ» կազմակերպությունում որպես R&D (ծրագրավորող):

2005-2006 թթ աշխատել է «Սինոփսիս Արմենիա» կազմակերպությունում որպես R&D manager (ծրագրավորման խմբի ղեկավար):

2006-2007 թթ աշխատել է Սինոփսիս Արմենիա CM կազմակերպությունում որպես ավագ մասնագետ։
2007-2011 թթ աշխատել է Սինոփսիս Արմենիա CM/IT կազմակերպությունում որպես դեպարտամենտի ղեկավար։
20011-2013 թթ աշխատել է Մենթոր Գրաֆիկս LEAD CM կազմակերպությունում։
2013-ից մինչև հիմա աշխատում է Մենթոր Գրաֆիկս CM կազմակերպությունում որպես խմբի ղեկավար։

Հասարակական գործունեություն

Դեմ եմ! շարժման հիմնադիր անդամ է:

«Ոչ ընտրակաշառքին» ֆեյսբուքյան  նախաձեռնության հիմնադիր է։

«Մի արեք այսպես» ֆեյսբուքյան նախաձեռնության համահիմնադիր է։

«Դեմ եմ հարկային թալանին» ֆեյսբուքյան  նախաձեռնության հիմնադիր է։

Դասավանդել է ՏՏ հմտություններ ԵՊՀ Սինոփսիսի բաժնի մագիստրատուրայում։

Դասավանդել է մանկատանը «ՏՏ հիմունքներ» առարկան։

Ամուսնացած է, ունի 2 զավակ:

 

Լևոն Հարությունյանը «Մենթոր Գրաֆիկս» ընկերությունում խմբի ղեկավար է։