Ռուբեն Ասատրյան

Ծնվել է  1974 թվականին, Երևանում :

1991-1996թթ․ սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբերնետիկա»-ի ֆակուլտետում, Միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր մասնագիտությամբ:

1990֊1996թթ․ աշխատել է «Նեյրոն» Արտադրական միավորում որպես էլեկրամեխանիկական արտադրամասի էլեկտրամեխանիկ:

1996֊2003թթ․ աշխատել է ՀՀ Էներգետիկայի նախարարություն «ՀայԷներգո» ՓԲԸ֊ում որպես Կենտրոնական կարգավարական ծառայության ՀՀ էներգահամակարգի կարգավար:

2003֊2006թթ․ աշխատել է ՀՀ էներգետիկայի նախարարության «Էլեկրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ֊ում որպես Կենտրոնական կարգավարական ծառայության ՀՀ էներգահամակարգի կարգավար:

2006֊2011թթ․ աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ֊ում որպես Կենտրոնական կարգավարական ծառայության ՀՀ էներգահամակարգի ավագ կարգավար:

2008թ․«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ֊ի կողմից  արժանացել է «Էներգահամակարգի լավագույն կարգավար» կոչմանը:

2009֊2011թթ․աշխատել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ֊ում որպես Տեխնիկական տնօրինության Էլեկտրամատակարարման խմբի ղեկավար:

2011֊2015թթ. աշխատել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ֊ում, որպես Տեխնիկական տնօրինության Շինարարության և էլեկտրամատակարարման խմբի ղեկավար:

2015թ֊ից մինչ այժմ աշխատում է «Յուքոմ» ՍՊԸ֊ում, որպես Տեխնիկական տնօրինության Էներգամատակարարման ենթակառուցվածքների շինարարության փաստաթղթերի և համակարգման խմբի համակարգող:

Ամուսնացած է , ունի 2 դուստր:

Ռուբեն Ասատրյանը «Յուքոմ» ՍՊԸ֊ի Տեխնիկական տնօրինության Էներգամատակարարման ենթակառուցվածքների շինարարության փաստաթղթերի և համակարգման խմբի համակարգողն է: