Տիգրան Քեյան

Ծնվել է 1981 թվականին, Երևանում։

1999-2001 թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

1989-2002 թթ․ հանդիսացել է ՀՀ Ռեգբիի ազգային պատանեկան հավաքականի անդամ:

2004 թ․ հանդիսացել է «ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԳԲԻՍՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ-ի համահիմնադիր և 2004-2007 թթ․ զբաղվել է մարզչական գործունեությամբ՝ մասսայականացնելով Ռեգբի սպորտաձևը Հայաստանի Հանրապետությունում:

2003-2008 թթ. սովորել է ՀՊՏՀ-ի Ֆինանսական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժնում։

2009 թ․ ընդունվել է աշխատանքի «Ֆրեդա» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահի օգնական:

2010-2016 թթ․ «Ֆրեդա» ՍՊԸ-ում զբաղեցրել է գլխավոր հաշվապահի և ընկերության հաշվապահական խմբի ղեկավարի պաշտոնը:

2016 թվականից մինչ օրս «Ֆրեդա» ՍՊԸ-ում զբաղեցնում է Հարկային և հաշվապահական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:

2016 թվականից զբաղվում է հասարակական գործունեությամբ՝ հանդիսանալով «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ի նախագահ:

 Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Տիգրան Քեյանը «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ի նախագահն է: