Ռոմիկ Մխիթարյան

Ծնվել է 1965թ. Երեվան քաղաքում:

1980-1982 թթ․ սովորել է Օդեսայի ծովագնացների ուսումնարանում:

1983-1985 թ.թ. ծառայել է խորհրդային բանակում:

Ավարտել է Երևանի մեքենաշինական տեխնիկումը. ստացել է մեխանիկի որակավորում: Այնուհետև ավարտել է Տամբովի Մանկավարժական ինստիտուտի և ստացել երաժշտական կրթություն

1989-1994թ.թ մասնակցել է ՀՀ և Արցախի պաշտպանությանը։ Վիրավորվել է և ձեռք բերել հաշմանդամություն: Պարգևատրվել է բազմաթիվ կառավարական գերատեսչական և հասարակական մեդալներով։

Եղել է կամավորական ջոկատի հրամանատար: 1994թ.անցել է զինվորական ծառայության որպես գումարտակի հրամանատար։

Աշխատել է պետեկամուտների նախարարության օպեր վարչությունում՝ որպես բաժնի պետի տեղակալ:

Պահեստային փոխգնդապետ է: ՀՀ Երկրապահ կամավորականների միության անդամ է հիմնադրման օրվանից: 1994 թվականից եղել է  ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքի հիմնադիր նախագահը:

 

Ռոմիկ Մխիթարյանը ՀՀ Երկրապահ կամավորականների միության անդամ է։