Սերգեյ Անիսոնյան

Ծնվել է 1984 թվականին, Երևանում։

2006  թվականին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի «Կիրառական մաթեմատիկայի և Ինֆորմատիկայի» ֆակուլտետը, ստանալով մաթեմատիկոսի և ծրագրավորողի որակավորում:

2007 թվականից աշխատում է Հայկական ատոմային էլեկտրակայանում, որպես ներռեակտորային հսկողության համակարգերի ճարտարագետ-ծրագրավորող:

2009 թվականին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրան՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների մաթեմատիկայի բնագավառում։

2016 թվականից հանդիսանում է Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ։։

2018 թվականից` ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ

Ամուսնացած է, ունի մեկ որդի

 

Սերգեյ Անիսոնյանը Հայկական ատոմային էլեկտրակայանի ներռեակտորային հսկողության համակարգերի ճարտարագետ-ծրագրավորողն է։