Նելլի Ղարդյան

Ծնվել է 1996 թվականին Երևանում։

2010-2011թթ․ սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի հենակետային վարժարանում։

2011-2013թթ․ սովորել է Ա․Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում։

2013-2017թթ․ սովորել է Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի «Ճարտարապետություն և դիզայն» ֆակուլտետում։

2017թ․ ստացել է ճարտարապետության բակալավրի աստիճանի գերազանցության դիպլոմ։

2014-2016թթ․ մասնակցել է Հայ Օգնության Ֆոնդի ծրագրերում՝ որպես կամավորական։

2016թ․ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում ՝ որպես «Հին արքաներ» պատմական հեռուստաֆիլմի ռեժիսորի ասիստենտ։

2017-2018թթ․ աշխատել է «Կրթություն բարեկեցիկ հայ հասարակության համար» բարեգործական հիմնադրամում՝ որպես տնօրեն։

2017թ․ «ԵԼՔ» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրվել է Երևանի ավագանու թեկնածու։

2018թ. հանդիսանում է Երևան քաղաքի «ԵԼՔ» խմբակցեւթյան ավագանու անդամ :

Ամուսնացած չէ։