Վարդան Մաթևոսյան

Ծնվել է 1986 թվականին Գյումրիում։

2003-2008 թթ․ սովորել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական իստիտուտում «Պատմության և իրավունքի» բաժնում։

2008-2011 թթ․ սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում «Հանրային ֆինանսների և հանրային կառավարման» ամբիոնի ասպիրանտուրայում։

2014-2015 թթ․ սովորել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում։

2010-2016 թթ հանդիսացել է Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Պատմության, Իրավագիտության և նրանց դասավանդման մեթոդիկաների ամբիոնի դոցենտ։

2015 թ․ աշխատել է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայությունում։

2015-2016 թթ․ եղել է Տնտեսագիտական համալսարանի Քաղաքագիտության և Իրավագիտության ամբիոնի դոցենտ։

2016թ-ից առ այսօր եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ։

2016թ․ եղել է  ՀՀ տարածքային կառավարաման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության ինտեգրացման բաժնի գլխավոր մասնագետ։

2016թ․ հուլիսից առ այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետն է։