Անահիտ Արսենյան

Ծնվել է 1982 թվականին Սիսիանում։

1999-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի  Աստվածաբանության ֆակուլտետում:

2003-2004թթ. սովորել է Երևանի «Մխիթար Գոշ» միջազգային  համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում:

2004թ. աշխատել է «Կրեդիտ-Սերվիս լուծարվող բանկ»  ՍՊԸ-ում որպես իրավաբան:

2004-2007թթ. աշխատել է «Կնգուղ» ՍՊԸ-ում որպես իրավաբան:

2011-2013թթ. Աշխատել է «Խան» ՍՊԸ-ում որպես իրավաբան:

2005 թվականին ընդունվել  և առ այսօր աշխատում է Երևանի հ. 171 հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչուհի:

2008 թվականից սկսած «Հանրապետություն» կուսակցության անդամ է:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: