Արտակ Զեյնալյան

#ՔաղաքապետԶեյնալյան

Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 9-ին Երևանում:

1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1996թ. ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 1999թ.՝ Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան: Վիրաբույժ: Առողջապահության կազմակերպիչ:

2002թ. ավարտել է  ՀՀ կառավարման ակադեմիան: Պետական ծառայող, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ է։ 2006թ. ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ որպես իրավաբան:

1998-2001թթ. եղել  է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

2016թ. եղել է  «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետեւանքով Արցախի եւ Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող: «Նիկոլ-Դուման» երկրապահ կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին:

1993թ. «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է:

2001թ. «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ է, քաղաքական խորհրդի անդամ, կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2018թ. մայիսի 12-ից ՀՀ արդարադատության նախարարն է:

Պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով (1996թ., ԼՂՀ): Արժանացել է ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչման (2009թ.), «Համընդհանուր իրավունքների մրցանակ»-ին (2014թ., ԵԱՀԿ), «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին (2016թ., ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն):

«Զրպարտություն եւ վիրավորանք» լրագրողների եւ փաստաբանների համար ձեռնարկի համահեղինակ է:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Արտակ Զեյնալյանը ՀՀ Արդարադատության նախարարն է։